Դոնալդ Թրամփ․ «Մեծ հաղթանակ. ԱՄՆ Գերագույն դատարանը նոր է որոշում կայացրել տղամարդկանց՝ կանանց սպորտում հանդես գալն արգելելու մասին, ծիծաղելի իրավիճակը հանվել է օրակարգից»

20:28, 30.06.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքում է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը, որն արգելում է տրանսգենդեր կանանց մասնակցել կանանց սպորտային մրցումներին։ Սպիտակ տան առաջնորդի հայտարարությամբ՝ սա մեծ հաղթանակ է, և դրանով այս «ծիծաղելի իրավիճակը» հանվել է օրակարգից։

«Մեծ հաղթանակ. Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը հենց նոր որոշում կայացրեց տղամարդկանց՝ կանանց սպորտում հանդես գալն արգելելու մասին։ Վաու՛։ Դրանով այս ծիծաղելի իրավիճակը հանվեց օրակարգից!!!»,- գրում է նա։

Ի գիտություն՝ ԱՄՆ Գերագույն դատարանը երկու պահպանողական նահանգներում ուժի մեջ է թողել այն օրենքները, որոնք արգելում են տրանսգենդեր կանանց մասնակցել կանանց սպորտային մրցումներին։ Որոշմանը կողմ է քվեարկել Գերագույն դատարանի վեց դատավոր, իսկ երեքը դեմ են եղել։

Դատավոր Բրեթ Քավանոյի եզրակացության համաձայն՝ օրենքները չեն խախտում ոչ Սահմանադրության 14-րդ ուղղումը, որը պահանջում է օրենքի հավասար կիրառում բոլորի համար, և ոչ էլ 1972 թվականի կրթության մասին ուղղումների 9-րդ գլուխը (Title IX), որն արգելում է սեռական խտրականությունը կրթության մեջ։

Գործը վերաբերում էր ստորադաս ատյանների դատարանների կողմից հօգուտ երկու տրանսգենդեր ուսանողների կայացված որոշմանը։ Նրանք հայց էին ներկայացրել Արևմտյան Վիրջինիայում և Այդահոյում այն բանից հետո, երբ նրանց արգելել էին մասնակցել կանանց սպորտային մրցումներին։

Նմանատիպ