Դոնալդ Թրամփ․ «Իրանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չի պահանջում և չի ընդունում որևէ տեսակի վճար Հորմուզի նեղուցով անցնող նավերից»

17:35, 24.06.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ Իրանն ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցով անցնելու դիմաց նավերից վճար չի պահանջում։

Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ Թեհրանը ստում է, բանակցություններն անմիջապես կդադարեցվեն։

«Իրանն ԱՄՆ-ին հայտնել է, որ, ի հեճուկս խնդիրներ հարուցող կեղծ լուրերի, Իրանը որևէ տեսակի վճար չի պահանջում կամ չի վերցնում Հորմուզի նեղուցով շարժվող նավերից։ Եթե սա կեղծ տեղեկատվություն է, բանակցություններն անհապաղ կավարտվեն։ Բացի այդ, ԱՄՆ-ը Իրանին ոչ մի գումար չի փոխանցել և չի էլ ապասառեցրել նրանց ֆինանսները։ Մենք նրանց փողերի մի մասը, որը լիովին վերահսկվում է մեր կողմից, կբաժանենք մեր ֆերմերներին ու անասնապահներին։ Իրանում սննդի խիստ կարիք ունեն, և մենք այն կգնենք բացառապես Միացյալ Նահանգներից»,- գրել է Դոնալդ Թրամփը։

Ի գիտություն՝ այս տարվա ապրիլին և մայիսին, ամերիկա-իրանական պատերազմի էսկալացիայի ժամանակ տեղեկություններ էին տարածվում, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու դիմաց Իրանը նավերից վճար է պահանջում։

Նմանատիպ