Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ 100%-անոց մաքսատուրք կսահմանվի ցանկացած երկրի նկատմամբ, որը ամերիկյան ընկերությունների համար թվային ծառայությունների հարկ կսահմանի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ցանկացած երկրի նկատմամբ, որն ամերիկյան ընկերությունների համար թվային ծառայությունների հարկ կսահմանի, կկիրառվի 100%-անոց սակագին (տարիֆ)։
«Եվրոպական մի շարք երկրներ քննարկում են ամերիկյան ընկերությունների համար թվային ծառայությունների հարկի անհապաղ կիրառումը։ Այս երկրներից մի քանիսը մոտ են դրա իրականացմանը։ Ցանկացած երկիր, որը կսահմանի նման հարկ, անմիջապես կենթարկվի 100%-անոց սակագնի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուղարկվող ցանկացած ապրանքի համար»,- սոցիալական ցանցում գրել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ սակագները ուժի մեջ կմտնեն անկախ այն հանգամանքից, թե արդյոք նշված երկրների հետ առկա է որևէ առևտրային համաձայնագիր։