Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրում է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ. «Իրանը Հորմուզի նեղուցում նավարկող նավերի վրա առնվազն չորս անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել է հրադադարի համաձայնագրի խախտման մեջ։
Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ Իրանը Հորմուզի նեղուցով նավարկող նավերի վրա հարձակում է գործել առնվազն չորս անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ)։
ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցում գրել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է բեռնատար թանկարժեք նավի տախտակամածին։
«Այն վնասվել է, սակայն նավը կարողացել է շարունակել ճանապարհը։ Մենք խոցել ենք ևս երեք դրոն։ Սա, անշուշտ, հրադադարի համաձայնագրի անիմաստ խախտում է»,- սոցիալական ցանցում գրել է Թրամփը։