Դոնալդ Թրամփ. Վենեսուելայի փառապանծ ժողովրդին պատուհասած երկու երկրաշարժերն իրենց մասշտաբներով հսկայական են, ես հանձնարարել եմ մեր կառավարության բոլոր գերատեսչություններին պատրաստվել արագ գործողությունների

10:12, 25.06.2026

Վենեսուելայի փառապանծ ժողովրդին վերջերս պատուհասած երկու ուժգին երկրաշարժերն իրենց մասշտաբներով հսկայական են և աղետալի թվով զոհերի պատճառ են դարձել. այս մասին սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է, ինչպես նաև ցանկություն և հնարավորություն ունի օգնելու Վենեսուելային։

«Ես հանձնարարել եմ մեր կառավարության բոլոր գերատեսչություններին պատրաստվել արագ գործողությունների։ Մենք կանգնելու ենք մեր նոր և մեծագույն ընկերների կողքին։ Նախնական տեղեկությունները հուսադրող չեն»,- գրում է Թրամփը։

Վենեսուելայում երկու ուժգին երկրաշարժերն ու հետցնցումները ավերածությունների են հանգեցրել. նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 32 մարդ, իսկ 700-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ