Գեկա Գելաձեն ներկա է գտնվել Հայաստանի ազգային անվտանգության հատուկ ուժերի ցուցադրական վարժանքներին

14:16, 27.06.2026

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն, Երևան կատարած այցի շրջանակներում, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ միասին, այցելել է Սահմանապահ ծառայություն և ներկա գտնվել հատուկ նշանակության ուժերի ցուցադրական ելույթին։

Մարտիկները կատարել են տարբեր տեսակի հատուկ գործողություններ և կրակային պատրաստության իմիտացիոն դաշտային առաջադրանքներ։

Ցուցադրական վարժանքներից հետո երկու երկրների անվտանգության ծառայությունների ղեկավար անձինք զննել են հատուկ նշանակության ուժերի զրահատեխնիկան և հանդերձանքը։

Միջոցառման ավարտին Գեկա Գելաձեն և Անդրանիկ Սիմոնյանը ծաղկեպսակ են դրել զոհված սահմանապահների հուշահամալիրին։

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։

Նմանատիպ