ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ում անօրինական բնակվող ներգաղթյալների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին ավտոմատ կերպով ամերիկյան քաղաքացիություն շնորհելու իրավունքը
ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, որը սահմանափակում էր երկրում անօրինական գտնվող ներգաղթյալների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին ավտոմատ կերպով Ամերիկայի քաղաքացիություն շնորհելը։ Վեց ձայնով ընդդեմ երեքի՝ Գերագույն դատարանի դատավորներն ուժի մեջ են թողել 150-ամյա ավանդույթը, որն ամրագրված է Սահմանադրությամբ և Ամերիկայի տարածքում ծնված երեխաներին ավտոմատ կերպով շնորհում է ԱՄՆ քաղաքացու կարգավիճակ։
Նախագահ Դոնալդ Թրամփն այս կանոնի փոփոխության մասին հրամանագիրը ստորագրել էր Սպիտակ տուն երկրորդ ժամկետով վերադառնալուց անմիջապես հետո։
Այնուամենայնիվ, այս գործադիր հրամանագիրը բողոքարկվել էր դատարանում։