Զվիադ Շալամբերիձե. Տեղական իշխանությունները անցաթուղթ կտան բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պետք է լքեն քաղաքը գարնանային գյուղատնտեսական աշխատանքները կատարելու համար
Տեղական իշխանությունը անցաթուղթ կտա բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ստիպված են լքել քաղաքը գարնանային գյուղատնտեսական աշխատանքները կատարելու համար, – հայտարարել է Իմերեթիի շրջանի պետական ներհայացուցիչ՝ Զվիադ Շալամբերձեն:
Զվիադ Շալամբերձեն արձագանքեց քաղաքացիների մեծ հոսքին անցաթուղթ ստանալու համար, որոնք դիմում են Քութաիսիի քաղաքապետարան, նշելով, որ շատ դեպքերում ոչ նպատակային դիմոմներից ելնելով քաղաքացիներին մերժել են։ Նահագապետի խոսքով՝ քաղաքապետարանը ամեն ինչ արել է, որպեսզի չխախտվեր սոցիալական հեռավորության կանոնը:
Նահանգսպետը կոչ արեց քաղաքացիներին դիմել կառավարություն անցաթուղթ ստանալու համար, միայն գյուղատնտեսական աշխատանքները կատարելու նպատակով:
«Հաճախ լինում են դեպքեր, երբ քաղաքացիները իրականում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու թույլտվության կարիք չունեն և դիմում են անցաթուղթ ստանալու համար», – ասաց Զվիադ Շալամբերձեն:
Քաղաքացիները հավաքվել էին Քութաիսիի քաղաքապետարանի մոտ՝ քաղաքից հեռանալու համար անհրաժեշտ թույլտվությունները ստանալու համար: Ինչի հետևանքով խախտվել է սոցիալական հեռավորության կանոնը: