Գրող Զվիադ Ռատիանիի գործով դատավարությունը հետաձգվել է: Նիստի հետաձգման միջնորդությամբ հանդես է եկել Ռատիանիի փաստաբանը:
Աննա Նասրաշվիլիի հայտարարությամբ, Զվիադ Ռատիանին առողջության հետ կապված խնդիրների պատճառով չէր կարող ներկայանալ դատարան: Ինչպես ասել է փաստաբանը, նրա պաշտպանության տակ գտնվողը բուժում է անցնում տնային պայմաններում:
Դատական նիստը տեղի է ունենալու հունվարի 17-ին ժամը 17:00-ին:
Հիշեցնենք, դատարանը այսօր քննարկելու էր Զվիադ Ռատիանիի նկատմամբ վարչական իրավախախտման գործը:
Ինչպես հայտնի է ոստիկանական հատուկ ռեժիմի շրջանակներում իրավապահները ձերբակալել են գրող Զվիադ Ռատիանիին: Վերջինս իրավապահներին մեղադրում է ֆիզիկական անպատվության մեջ: ՆԳՆ-ում հայտարարում են, որ Ռատիանին գտնվում էր հարբած վիճակում, չի ենթարկվել իրավապահներին և անպատվել է նրանց, արդյունքում նա չի տվել իրավապահներին պարտականությունների կատարման հնարավորություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan