Զվիադ Դևդարիանին այսօր մամլո ասուլիս է անցկացրել փաստաբանի հետ միասին
Զվիադ Դևդարիանին այսօր մամլո ասուլիս է անցկացրել փաստաբանի հետ միասին

ՍԻԴԱ ոչ կառավարական  կազմակերպության նախկին ղեկավար Զվիադ Դևդարիանին պատրաստ է, իր դեմ հնչեցված մեղադրանքների շուրջ համագործակցել ՆԳՆ-ի, դատախազության և ժողովրդական պաշտպանի ապարատի հետ:

Զվիադ Դևդարիանին այսօր մամլո ասուլիս է անցկացրել փաստաբանի հետ և նշել, որ վերջին երկու շաբաթն իր կյանքում ամենածանրն էր:

Զվիադ Դևդարիանին շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկացն, ովքեր վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են իր կողքին և սատարել նրան:

«Սա իմ կյանքի ծանր ժամանակահատվածում ամենակարևորն էր, երբ զգում էի, որ մենակ չեմ և դա այն իրավական գործընթացում կլինի կարևոր»,- հայտարարել է Դևդարիանին:

Նշենք, որ Կանանց շարժման ներկայացուցիչնները Զվիադ Դևդարիանիին մեղադրել են սեռական ոտնձգության մեջ: