Զվիադ Դևդարիանիի գործով, «Ջեպրայի» և «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել
Զվիադ Դևդարիանիի գործով, «Ջեպրայի» և «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել

ՍԻԴԱ-յի հասարակության հետ հարաբերությունների խորհրդատու Կախա Մաղրաձեն, որը հանդիսանում է նաև «Ջեպրա» ընկերության ներկայացուցիչը, պարզաբանումներ է արել Զվիադ Դևդարիանիի հետ կապված սկանդալի կապակցությամբ:

Ինչպես Մաղրաձեն գրել է սոցիալական ցանցում, նա մինչև վերջ կանգնած էր Զվիադ Դևդարիանիի կողքին և փորձում էր ամեն կերպ թեթևացնել նրա կարիերայի ավարտը:

«Բազմաթիվ մարդիկ գրել են, որ «Ջեպրան» կառավարում էր Զվիադ Դեվդարիանիի հակաճգնաժամային խումբը, այդ առիթով ցանկանում են հայտարարել, որ Ջեպրան այս գործի հետ կապ չունի: Ես անձամբ կանգնած եմ եղել նրա կողքին և փորձում էի օգնել նրան, սակայն այսօր ես իմացել եմ ճշմարտությունը և ներողություն եմ խնդրում բոլորից, ում ժամանակին չեմ լսել»,-գրել է Կախա Մաղրաձեն:

Բացի այդ այս թեմայով, ֆեյսբուքի իր էջին գրել է «միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությանփոխղեկավար Գիորգի Օնիանին:

«Սա ուղղակի շոկ էր և ես ցանկանում եմ ներողություն խնդրել ֆեյսբուքում հրապարակումների համար: Ես այն ժամանակ կանգնած էի ընկերոջս կողքին և ինձ կհասկանան այն մարդիկ, որոնք իսկապես ունեն ընկերներ և մշտապես փորձում են աջակցել նրանց»,-գրել է Օնիանին:

Կանանց շարժման ներկայացուցիչները, ժողովրդական պաշտպանի կողմից ներկայացված, հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամության թեկնածու, ՍԻԴԱ կազմակերպության տնօրեն Զվիադ Դեվդարիանիին մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ, որի պատճառով Դեվդարիանին հանել էր իր թեկնածությունը: