Զուրաբ Զվիադաուրին գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանի դահլիճից
Զուրաբ Զվիադաուրին գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանի դահլիճից

Օլիմպիական չեմպիոն Զուրաբ Զվիադաուրին և նրա հետ միասին կալանավորված Ջաբա Ջանգիրաշվիլին գրավի դիմաց ազատ են արձակվել դատարանի դահլիճից։ Զվիադաուրիի պաշտպանական կողմը նրան բանտից ազատվելու դիմաց առաջարկել է 50 հազար լարի, իսկ Ջաբա Ջանգիրաշվիլիի համար՝ 5000 լարի գրավ:

Մեղադրող կողմը, երկու կալանավորների նկատմամբ պահանջում էր բանտարկություն, և խոսել է հերթական հանցագործության, վկաների սպառնալիքի, թաքնվելու վտանգների մասին։

Դատավոր Մամուկա Ծիկլաուրին բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և ամբաստանյալներին գրավի դիմաց ազատ արձակեց դատարանի դահլիճից։

Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին Թելավիի մունիցիպալիտետի Ծինանդալի գյուղում։ Հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։ Զուրաբ Զվիադաուրիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է կանխամտածված սպանություն։

Ջաբա Ջանգիրաշվիլին մեղադրվում է սպանության ժամանակ անզգուշությամբ հրազեն պահելու մեջ։ Զոհվածների թվում է Զուրաբ Զվիադաուրիի եղբայրը՝ Զվիադ Զվիադաուրին։ Հանցագործության պահին և դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը պնդում էր, որ օլիմպիական չեմպիոնը գործում է անհրաժեշտ հակահարվածի սահմաններում։

Հետագա դատաքննությունը կվերսկսվի գործի էության քննությամբ։