Դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող օլիմպիական չեմպիոն Զուրաբ Զվիադաուրիի գործը կքննվի երդվյալ ատենակալների կողմից։ Այսօր Թելավիի շրջանային դատարանում մեկնարկել է ատենակալների ընտրության գործընթացը։
Դատարանը պետք է ընտրի 12 երդվյալ ատենակալ և երկու պահեստային ատենակալ։ Թեկնածու երդվյալ ատենակալներին կուղարկվի հարցաթերթ, որը համաձայնեցված է պաշտպանական և մեղադրող կողմերի միջև:
Դատարանը այսօրվա նիստում հաստատեց սպանության գործից ամբաստանյալ Ջաբա Ջանգիրաշվիլիին առանձացնելու հարցը, քանի որ նա չի պատկանում երդվյալ ատենակալների գործերի կատեգորիային։ Ջանգիրաշվիլիին հետաքննությունը մեղադրում է անզգուշությամբ զենք պահելու մեջ։
Նոյեմբերի 29-ին դատավորը 50 հազար լարի գրավի դիմաց ազատ է արձակել Զվիադաուրին, իսկ Ջանգիրաշվիլիին՝ 5 հազար լարիի դիմաց։
Ջաբա Ջանգիրաշվիլին սպանության հետ կապված առաջին մեկնաբանությունն է արել լրատվամիջոցներին՝ ասելով, որ եթե Զվիադաուրիի կողմից պատասխան կրակոց չլիներ, զոհերը շատ ավելի մեծ կլինեին։
Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին Թելավիի քաղաքապետարանի Ծինանդալի գյուղում։
Հրաձգության հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ երկու մարդ։ Մահացածներից մեկը Զուրաբ Զվիադաուրիի եղբայրն է՝ Զվիադ Զվիադաուրին։
Գործով հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 21-ին։