Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն ՆԳՆ ակադեմիայի աշխատակիցներին է ներկայացրել նոր ղեկավար Զուրաբ Զուբադալաշվիլիին։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ալեքսանդր Դարախվելիձեն նորանշանակ ռեկտորի հետ քննարկել է ակադեմիայի գործունեության առաջնահերթ ուղղություններն ու ապագա ծրագրերը։
Զուրաբ Զուբադալաշվիլին մինչ ՆԳՆ ակադեմիայի ռեկտորի պաշտոնում նշանակվելը ՆԳՆ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության փոխտնօրենն էր։
Զուրաբ Զուբադալաշվիլին գերատեսչությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել 24 տարի։