Զուրաբ Ուտիաշվիլին ծանոթացել է Ռուսթավիում տեղահանված ընտանիքների համար բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին
Տեղահանված ընտանիքներին վերաբնակեցնելու նպատակով հինգ քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Զուգդիդիում, Ռուսթավիում և Բորջոմիում, ակտիվ փուլում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող բնակելի համալիրների կառուցումը։
Փախստականների գործակալության տվյալներով՝ գործակալության տնօրեն Զուրաբ Ուտիաշվիլին ծանոթացել է Ռուսթավիում ընթացող շինարարական աշխատանքներին։
«800 տեղահանված ընտանիքի համար չորս շենք է կառուցվում։ Նոր, վերանորոգված բնակարանները 2025 թվականին կհանձնվեն տեղահանված ընտանիքներին:
Տեղահանված ընտանիքների համար արժանապատիվ կենցաղային պայմաններ ստեղծելու նպատակով վարչապետի որոշմամբ 2023 թվականին սկսվել են աննախադեպ մասշտաբային շինարարություններ։ Ծրագրի շրջանակներում, որի բյուջեն կազմում է 900 մլն լարի, մինչև 2025 թվականի վերջը կացարանով կապահովվի ընդհանուր առմամբ 13 000 տեղահանված ընտանիք»,- ասվում է փախստականների գործակալության տեղեկատվության մեջ։