Զուրաբ Սիչինավա. «Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարական տարածքում և ծովային ակվատորիայում ծովային ենթակառուցվածքային աշխատանքները ակտիվորեն ընթանում են»

19:34, 01.08.2026

Անակլիայի խորջրյա նավահանգստի ակվատորիա է մտել Jan De Nul խմբի նավատորմի առաջին փորող նավը՝ Tristao Da Cunha-ն, որը օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո կսկսի խորացման աշխատանքները, – այս մասին հայտարարել է «Անակլիայի ծովային նավահանգիստ» ընկերության տնօրեն Զուրաբ Սիչինավան։

Նրա խոսքով՝ Tristao Da Cunha-ն, առաջին հերթին, կսկսի ալեհատի ջրանցքի կառուցման նպատակով խորացման աշխատանքները, ինչի համար նրան կպահանջվի մոտ մեկ ամիս, որից հետո կանցնի ակվատորիայի և մուտքի ջրանցքի խորացմանը։

«Այս նպատակին հասնելու համար մոտ մեկ ամսից նրան կմիանա ավելի մեծ չափսերի Tristao Da Cunha փորող նավը՝ Al-Idrisi-ն, և համատեղ կսկսեն խորացման աշխատանքները, որոնց արդյունքում Անակլիայում հատակը կխորացվի մինչև մոտ 17․5 մետր, և կկառուցվի 1380 մետր երկարությամբ ալեհատ։ Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարական տարածքում և ծովային ակվատորիայում ակտիվորեն ընթանում են ծովային ենթակառուցվածքային աշխատանքներ, որոնք իրականացնում է եվրոպական «մեծ քառյակի» անդամ, աշխարհահռչակ Jan De Nul N.V.-ն՝ վրացի գործընկերների հետ միասին», – հայտարարում է Զուրաբ Սիչինավան։

Նրա պարզաբանմամբ՝ Վրաստանի կառավարությունը Անակլիայի նավահանգիստը կզարգացնի աշխարհում ընդունված մեթոդով՝ այսպես կոչված «լենդլորդի» (landlord) սկզբունքով, ինչը նրան հնարավորություն կտա համագործակցել մի քանի պետությունների և գործընկեր ընկերությունների հետ, ինչը նավահանգստի հետագա զարգացման համար կարևորագույն որոշում է։

Նմանատիպ