Զուրաբ Պոլոլիկաշվիլին հանդես է գալիս կոչով, կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում
ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին կոչ է արել կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը: Այս մասին Twitter-ում գրում է Զուրաբ Պոլոլիկաշվիլին։
«Ռուսաստանի ռազմական ագրեսիան և Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտումը տառապանք է պատճառում ժողովրդին և սպառնում ողջ աշխարհին։ Նման գործողությունները հակասում են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նպատակներին։ Որպես գլխավոր քարտուղար՝ իմ պարտականությունն է կոչ անել անդամ բոլոր երկրներին դիտարկել Ռուսաստանի Դաշնության անդամակցության կասեցման հարցը՝ կազմակերպության կանոնադրության համաձայն», – ասվում է Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հայտարարության մեջ։