Զուրաբ Ջափարիձեն դեռ չի երևացել «Գիրչիի» գրասենյակում (ֆոտո)
Զուրաբ Ջափարիձեն դեռ չի երևացել «Գիրչիի» գրասենյակում (ֆոտո)

«Գիրչիի» գրասենյակում կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն չի երևացել: Այս պահի դրությամբ գրասենյակում են կուսակցության անդամներ – Իագո Խվիչիան, Սանդրո Ռաքվիաշվիլին և Վախտանգ Մեգրելիշվիլին:

Նրանք մամուլի համար մեկնաբանություններ են արելսոցիալական ցանցում տարածված Զուրաբ Ջափարիձեի հայտարարության վերաբերյալ, որտեղ նշված է, որ Իագո Խվիչիայի, Վախտանգ Մեգրելիշվիլու և Սանդրո Ռաքվիաշվիլու հետ այլևս չի պատրաստվում է «Գիրչի անել»:

Ինչպես հայտարարել է Իագո Խվիչինան, իրեն հայտնի չէ, թե ինչն է դարձել Զուրաբ Ջափարիձեի նշված հայտարարության պատճառ:

Ըր հերթին- Վախտանգ Մեգրելիշվիլին հայտարարել է, որ Զուրաբ Ջափարիձեի հետ ունեցել է «վաղ ժամանակների մարդկային կոնֆլիկտ, որը Զուրան որոշել է լուծել այս ձևով»:

Լրագրողների համար մեկնաբանություն է արել նաև Սանդրո Ռաքվիաշվիլին:

«Կարող եք ասել, որ «Գիրչին» անհեթեթ բան է արել, չեմ կարող ասել Զուրաբ Ջափարիձեի հայտարարության պատճառը»,- հայտարարել է նա: