Զուրաբ Ջափարիձեն ազատ է արձակվել
Զուրաբ Ջափարիձեն ազատ է արձակվել

«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն ազատ է արձակվել։ Այս մասին Ջափարիձեն գրում է սոցցանցերում։

«Ես դրսում եմ», գրում է Զուրաբ Ջափարիձեն և հրապարակում մեքենայում արված լուսանկար։

Զուրաբ Ջափարիձեն ձերբակալվել է այսօր առավոտյան Վակեում։ Ձերբակալությանը նախորդել է առերեսումը հանրահավաքի մասնակիցների և իրավապահների միջև։ Հանրահավաքի մասնակիցները Ռուսթավելիի պողոտայից երթով շարժվել են Վակե այգու ուղղությամբ եւ փորձել փակել ճանապարհը, ինչը իրավապահները թույլ չեն տվել։