Զուրաբ Ջափարիձե. «Վրացական երազանքը» ընտրել է «ապուշ» նախընտրական ռազմավարություն, ոչ մի կուսակցություն և իշխանություն չի կարող դեմ գնալ բնակչության մեծամասնության կամքին
«Վրացական երազանքը» ընտրել է «ապուշ» նախընտրական ռազմավարություն, ոչ մի կուսակցություն և իշխանություն չի կարող դեմ գնալ բնակչության մեծամասնության կամքին,- ասել է «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։
Նրա խոսքով, Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Կախա Կալաձեի հռետորաբանությունը փոխվել է, ինչը ցույց է տալիս, որ նրանք վախեցած են։
«Եթե լսեք Ղարիբաշվիլիի հայտարարությունները, թե ինչպես է փոխվել Կալաձեի հռետորաբանությունը, ընդհանրապես, ինչ գործողություններ են կատարում, այդ թվում՝ սկսել են նոր խոստումներ տալ։ Դա ցույց է տալիս, որ վախեցած են»,- ասել է Ջափարիձեն։
Միևնույն ժամանակ, ըստ Զուրաբ Ջափարիձեի, Իրակլի Ղարիբաշվիլիի այսօրվա հայտարարությունը, որտեղ նա ասում է. «Եթե քաղաքապետը ընդդիմադիր թեկնածու լինի, նրանք կիրկանացնեն մշտական դիվերսիա, քաոս, անկարգություններ, խուճապ և կմեղադրեն կենտրոնական իշխանությանը», քաղաքացիների շանտաժ է։
«Այս հայտարարությունը շանտաժ է: Նրանք շանտաժի են ենթարկում Թբիլիսիի քաղաքացիներին և ասում, որ եթե դուք սխալ ընտրություն կատարեք, Թբիլիսիի կառավարությունը չի աշխատի։ Դա սովորական շանտաժ է։ Իրականում այն չունի բովանդակություն։ Ընտրվել է նման «ապուշ» նախընտրական մարտավարություն: Ոչ մի կուսակցություն, ոչ մի իշխանություն չի կարող դեմ գնալ բնակչության մեծամասնության կամքին»,- ասել է Զուրաբ Ջափարիձեն։
Ջափարիձեն նշել է նաև, որ ընդդիմության ներկայացուցիչները «խուճապահար չեն»: