Զուրաբ Ջափարիձե. Կարծում եմ, որ Վրաստանի պատրիարքարանը ազատության գլխավոր թշնամին է և ռուսական GRU-ի նստավայրը Վրաստանում
Զուրաբ Ջափարիձե. Կարծում եմ, որ Վրաստանի պատրիարքարանը ազատության գլխավոր թշնամին է և ռուսական GRU-ի նստավայրը Վրաստանում

Կարծում եմ, որ Վրաստանի պատրիարքարանը ազատության գլխավոր թշնամին է և ռուսական GRU-ի նստավայրը Վրաստանում,- այս մասին սոցցանցում գրում է «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։

«Ես Զուրաբ Գիրչի Ջափարիձեն եմ՝ վակեցի, 3 երեխաների հայր։ Նախօրեին, երեկ, այսօր, վաղը ես և կլինեմ Վրաստանում, երբեմն այնտեղ, երբեմն այստեղ։ Ես համարում էի և համարում եմ, որ Վրաստանի պատրիարքարանը ազատության գլխավոր թշնամին է և ռուսական GRU-ի նստավայրը Վրաստանում, որն այսօր լիովին սերտաճել է Ռուսաստանի իշխանության և հանցագործ աշխարհի հետ։ Ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ փախչել։ Ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ թաքնվել»- գրել է Ջափարիձեն։