Զուրաբ Ջափարիձե. Դժվար է պատկերացնել որևէ տիպի համաձայնություն, սակայն ոչինչ չի բացառվում
Զուրաբ Ջափարիձե. Դժվար է պատկերացնել որևէ տիպի համաձայնություն, սակայն ոչինչ չի բացառվում

Դժվար է պատկերացնել որևէ տիպի համաձայնություն, սակայն ոչինչ չի բացառվում: Երբ կայանա բանակցությունների երրորդ փուլը, հնարավոր է, որևէ բան պարզվի,- այս մասին հայտարարել է «Գիրչիի» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:

Նրա խոսքով, «եթե քաղաքական համաձայնություն չլինի, որը կլլիցքաթափի քաղաքական ճգնաժամը իշխանության և ընդդիմության միջև, ոչինչ չի փոխվի:

«Ընդդիմությունը բոյկոտի ռեժիմում է, համապատասխանաբար, խորհրդարան չի մտնում և քանի չի մտնում խորհրդարան, երկրորդ փուլին մասնակցելն իմաստ չունի: Մենք չենք խաղում մեր ընտրողի հետ, չենք կարող ասել, որ մեզ համար քվեարկեք, բայց մենք միևնույն է, խորհրդարան չենք պատրաստվում մտնել: Բարդ է պատկերացնել որևէ տիպի համաձայնություն, սակայն ոչինչ չի բացառվում: Երբ կայանա բանակցությունների երրորդ փուլը, հնարավոր է, որևէ բան պարզվի»,- հայտարարել է Ջափարիձեն: