Զուրաբ Գիրչի Ջափարիձեի և Նիկա Մոսիաշվիլիի վարչական իրավախախտման գործի քննությունը հետաձգվել է, ինչի պատճառով նրանք ազատ են արձակվել կալանքից
Զուրաբ Գիրչի Ջափարիձեի և Նիկա Մոսիաշվիլիի վարչական իրավախախտման գործի քննությունը հետաձգվել է, ինչի պատճառով նրանք ազատ են արձակվել կալանքից

Թբիլիսիի քաղաքային դատարանում Զուրաբ Գիրչի Ջափարիձեի և Նիկա Մոսիաշվիլիի վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը հետաձգվել է։

Սրա պատճառը Նիկա Մոսիաշվիլիի առողջական վիճակն էր։ Դատավարության ընթացքում նրա մոտ արյան բարձր ճնշում է եղել:

Պաշտպանական կողմը պահանջել է հետաձգել դատավարությունը՝ կապված կալանավոր Նիկա Մոսիաշվիլիի առողջական վիճակի հետ, ինչին ի սկզբանե դատավորը հավանություն չի տվել։ Դրան հաջորդեց ներկաների աղմուկը, որը նիստերի դահլիճից դուրս վերածվեց բանավոր բախման։

Ավելի ուշ դատավորը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։

Նիստի հետաձգման պատճառով դատարանի դահլիճից ազատ են արձակվել Զուրաբ Գիրչի Ջափարիձեն եւ Նիկա Մոսիաշվիլին։ Նրանք տեղափոխվել են բուժզննության։

Գործով նիստը տեղի կունենա վաղը՝ մարտի 10-ին, ժամը 16:00-ին։