Զուրաբ Չխաիձեն նշում է, որ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է նաև երրորդ բուժող բժշկից
«Վիվամեդ»-ի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն նշում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է նաև երրորդ բուժող բժիշկից։
Ինչպես նշել է Զուրաբ Չխաիձեն, օրեցօր բժիշկների համար ավելի ու ավելի է դժվարանում աշխատել հիվանդի հետ, քանի որ բժիշկները հիմնականում ստիպված են աշխատել հոգեբանական մեծ ճնշման տակ։
«Բավական է, որ բժիշկը, լինի դա բժիշկ, թե հերթապահ, նրա առողջական վիճակի մասին որեւէ օբյեկտիվ հայտարարություն անի, որ անմիջապես դառնում է հիվանդի համար անընդունելի, եւ նա արտահայտում է իր դժգոհությունն ու դադարեցնում հարաբերությունները այս բժշկի հետ։ Սա արդեն երրորդ դեպքն է, երրորդ բժիշկը, որից հիվանդը հրաժարվում է»,- ասել է Զուրաբ Չխաիձեն։
Նրա խոսքով՝ այս օրերին ոչինչ չի փոխվել հիվանդի առողջական վիճակի, կլինիկական առաջընթացի առումով։
«Ինչ վերաբերում է սննդի ընդունմանը, իհարկե, դա մեծ խնդիր է մնում»,- ասել է Չխաիձեն։