Զուրաբ Չխաիձե. Վերջին շրջանում Սաակաշվիլին ավելի շատ հաշվի է առել բժիշկների հանձնարարականները, բարելավել է նաև սննդի ընդունումը, թեև մեր առաջարկած սննդի չափաբաժինը դեռ ամբողջությամբ չի կատարվում
«Վիվամեդի»-ի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հատկապես վերջին շրջանում ավելի շատ է հաշվի առնում բժիշկների հանձնարարականները։
Չխաիձեի խոսքով՝ Սաակաշվիլին նաև բարելավել է սննդի ընդունումը։
«Նա ավելի շատ է ստանում իր ուզած սնունդը, բայց մեր առաջարկությունը սննդային բաղադրիչի, մեր առաջարկած մենյուի վերաբերյալ դեռևս ամբողջությամբ չի կատարվում։ Միգուցե մարդու ինքնազգացողությունը այն ժամանակ վատացել է, միգուցե հիմա իրեն ավելի լավ է զգում, և գուցե դրա համար էլ բարելավել է իր սննդակարգը։ Հիվանդի վիճակը ուշագրավ է մնում նրա լաբորատոր տվյալների հիման վրա։ Նա կարող է սուբյեկտիվորեն ավելի լավ զգալ, բայց դեռևս կան փոփոխություններ լաբորատոր անալիզներում, որոնք արժանի են ուշադրության»,- ասել է Զուրաբ Չխաիձեն։
Բացի այդ, այն հարցին, թե լեհ բժիշկները պատրաստե՞լ են զեկույց Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին, Զուրաբ Չխաիձեն նշել է, որ լեհ բժիշկները պետք է որոշեն, թե երբ կունենան զեկույցը և ինչպես կվարվեն։
Չխաիձեի խոսքով, օտարերկրյա բժիշկների «Վիվամեդի» կլինիկա այցելության ժամանակ, երբ նրանք քննարկել են Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը և ուսումնասիրություններ են կատարել, լեհ բժիշկները լիովին համաձայնել են վրացի բժիշկների բուժման մարտավարությանը։