Զուրաբ Չխաիձե. Սաակաշվիլին շատ ավելի է կշռում, քան նշվել էր այսօր, նախորդ տվյալների համեմատ՝ ավելացել է
«Վիվամեդ»-ի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն նշում է, որ այսօր սխալ տեղեկություններ են տարածվել Սաակաշվիլիի քաշի հետ կապված, և իրականում հիվանդը շատ ավելի շատ է կշռում։
Ինչպես ասում է Զուրաբ Չխաիձեն, ինքը չգիտի, թե ինչի հիման վրա են ասում, որ Սաակաշվիլին այսօրվա դրությամբ կշռում է 58 կգ։
«Ես չգիտեմ, թե ինչի հիման վրա են այսօր անվանել 58 կիլոգրամը, հիվանդը շատ ավելի է կշռում։ Այսօր նա կշռվել է, և ես կարող եմ նշել այս թիվը։ Այսօր հիվանդը կշռում է 64 կիլոգրամ 400 գրամ։ Նախորդ տվյալների համեմատ աճել է։ Դրանից հետո եկեք թվեր չանվանենք, քանի որ լինի դա նվազում, թե աճ, ապա դա շատ վատ կանդրադառնա բժիշկների նկատմամբ նրա վերաբերմունքի վրա»,- ասել է Զուրաբ Չխաիձեն։
Տեղեկության համար, այսօր խոսելով Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին, Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան լրագրողներին ասել է, որ Սաակաշվիլին կշռում է 58 կիլոգրամ։