Զուրաբ Չխաիձե - Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է, կարելի է ասել, որ բարելավվել է, իրական վատթարացում չկա
«Վիվամեդ»-ի բժշկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն նշում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է և բարելավված։
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Զուրաբ Չխաիձեն, հիվանդի առողջական վիճակը չի վատանում։
«Հիվանդի վիճակը կայուն է, կարելի է ասել՝ բարելավվել է։ Պարամետրերը կայուն են՝ լինեն դրանք հեմոդինամիկ, թե շնչառական ցուցանիշներ։ Իրական վատթարացում չկա, չնայած կան որոշ ուսումնասիրություններ, որոնք ուշադրության կարիք ունեն: Բարելավվել է սնուցման բաղադրիչը, ավելացել է կալորիականությունը, բայց ոչ այնքան, որքան ցանկանում են և խորհուրդ են տալիս սննդաբանները»,- ասել է Զուրաբ Չխաիձեն։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի կարողանա մասնակցել այսօրվա դատավարությանը առողջական վիճակի պատճառով։