Զուրաբ Չխաիձե - Նյութը հանելու լեհ բժշկի փորձն ինձ համար անբացատրելի է, քանի որ ոչ ոք չի արգելել նմուշը վերցնել, բայց դա պետք է արվեր օրինական ճանապարհով
Ինձ համար անբացատրելի է, նյութը կորզելու լեհ բժշկի փորձին պատասխան չունեմ, քանի որ ոչ ոք չի արգելել նմուշ վերցնել, բայց դա պետք է արվեր օրինական ճանապարհով,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է «Վիվամեդ»-ի կլինիկական տնօրեն Զուրաբ Չխաիձեն։
«Կարող եմ հաստատել, որ այս ցավալի փաստը տեղի է ունեցել։ Հետո պաշտոնապես պահանջել են, ինչը ապօրինի են վերցրել։ Ես չեմ կարող ձեզ ասել այդ նմուշների մասին։ Կենսաբանական նյութը, որը պահանջվել է, վերցվել է մեր կողմից՝ արձանագրության լրիվ պահպանմամբ, երկու օրինակից։ Մեկը տվել են, մեկը պահել ենք։ Այն վերցված է առանց մեզ: Դրա համար գոյություն ունի արձանագրություն: Երբ հիվանդից ուզում են կենսաբանական նմուշ վերցնել, պետք է ուղեգիր ունենան, դա պետք է արվի այլ անձանց, բժիշկների ներկայությամբ, ինչը առաջին դեպքում չի եղել։ Նրանք էլ այդ մասին ոչ մեկին չեն ասել։ Բայց հետո, երբ հրապարակվեց ու պարզ դարձավ, որ ապօրինի են վերցրել, մենք նրանց բացատրեցինք, որ թույլտվություն է պետք, պետք է պահպանել բոլոր կանոնները, ինչը պահպանվել է։
Ինձ համար անբացատրելի է, ճիշտն ասած, ես սրա պատասխանն իրականում չունեմ, քանի որ ոչ ոք դա չի արգելել։ Տրվել է համաձայնություն։ Մենք տվել ենք այն նմուշները, որոնք պահանջվել են։ Եթե նրանք շահագրգռված էին կենսաբանական նմուշ վերցնելու հարցում, ապա խնդիր չունեին, բայց դա պետք է արվեր օրինական ճանապարհով»,- ասել է Զուրաբ Չխաիձեն։
Քրեակատարողական ծառայությունը հուլիսի 14-ին հայտնել է, որ լեհ բժիշկներից մեկը դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիից վերցված նմուշը թղթի մեջ է փաթաթել և փորձել գաղտագողի կոշիկի միջով դուրս հանել։