Զուրաբ Ազարաշվիլին Վիրաբուժության ազգային կենտրոնում ծանոթացել է քաղցկեղով հիվանդների համար պետության կողմից ֆինանսավորվող ծառայությունների հետ
Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, Վիրաբուժության ազգային կենտրոնում ծանոթացել է քաղցկեղով հիվանդների համար պետության կողմից ֆինանսավորվող ծառայությունների հետ։
Նախարարը կլինիկայի գլխավոր տնօրեն Լաշա Բազաձեի և «Ավերսի»-ի հիմնադիր Պաատա Կուրտանիձեի հետ ստուգումներ է անցկացրել Ճառագայթային բուժման բաժանմունքում, ինչպես նաև ինսուլտների և միջուկային բժշկության կենտրոններում։
Զուրաբ Ազարաշվիլին ծանոթացել է նաև նորագույն սարքավորումների աշխատանքի առանձնահատկություններին, որոնց միջոցով քաղցկեղով հիվանդները հնարավորություն ունեն անցկացնել բարձր ստանդարտ ճառագայթային թերապիա, ինչպես նաև կարևորագույն ախտորոշիչ հետազոտություններ։
Այս ծառայությունները հիմնականում ամբողջությամբ ֆինանսավորվում են Առողջապահության նախարարության կողմից՝ այդպիսով քաղաքացիներին հնարավորինս հասանելի դարձնելով բարձր տեխնոլոգիական ծառայությունները։ Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ նախարարությունը պատրաստ է նոր ծրագրեր սկսել՝ հիվանդներին էլ ավելի շատ ծառայություններ հասանելի դարձնելու համար։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։