Զուրաբ Ազարաշվիլին ծանոթացել է Կենտրոնական առցանց կլինիկայի և թեժ գծի աշխատանքին
Բռնազավթված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին ծանոթացել է Կենտրոնական առցանց կլինիկայի և նախարարության թեժ գծի 15.05 աշխատանքին։ Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության ղեկավարը ընդգծել է հարթակի կարևորությունը համավարակի պայմաններում և պարզաբանել, որ անհրաժեշտության դեպքում «Կենտրոնական առցանց կլինիկայի» ծառայությունները և նախարարության թեժ գիծը կընդլայնվեն, որպեսզի քաղաքացիները կարողանան ստանալ որակյալ և արդյունավետ բժշկական ծառայություններ։
Կենտրոնական առցանց կլինիկայի վերապատրաստված բժիշկները, կրտսեր բժիշկները և բժշկական շրջանավարտ ուսանողները հեռակա կարգով վերահսկում են կովիդ հիվանդներին տանը և առանց հապաղման համապատասխան արձագանքում են, եթե հիվանդի վիճակը վատթարանում է: Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ազգային համալսարանի ղեկավարությանը, շենքում Կենտրոնական առցանց կլինիկայի տեղադրման համար»,- ասված է հաղորդագրությունում։