Զուրաբ Ազարաշվիլին պաշտոնական հանդիպումներ է անցկացնում Չեխիայում
Զուրաբ Ազարաշվիլին պաշտոնական հանդիպումներ է անցկացնում Չեխիայում

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Չեխիայում։

Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Չեխիայի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալին:

Կողմերը քննարկել են Չեխիայի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման և ֆինանսավորման հարցերը։ Նրանք խոսել են զբաղվածության քաղաքականության, ծննդաբերության արձակուրդի, ինչպես նաև հաշմանդամների սոցիալական աջակցության ուղղությամբ։ Չեխական կողմը վրացական պատվիրակությանը տեղեկացրել է ԵՄ օրենսդրությանը ներդաշնակեցնելու նպատակով իրականացված բարեփոխումների մասին։

Առողջապահության նախարարն այս ուղղությամբ ընդգծել է Չեխիայի փորձի փոխանակման կարևորությունը։ Զուրաբ Ազարաշվիլիի հետ Չեխիայում են փոխնախարար Թամար Բարկալայան, ինչպես նաև չեխական և ֆրանսիական զարգացման գործակալությունների ներկայացուցիչներ։

Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։