Զուրաբ Ազարաշվիլին Հռոմում մասնակցում է ժողովրդագրական հարցերով նախարարական նիստին
Զուրաբ Ազարաշվիլին Հռոմում մասնակցում է ժողովրդագրական հարցերով նախարարական նիստին

Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Զուրաբ Ազարաշվիլին Հռոմում մասնակցում է ժողովրդագրական հարցերի նախարարական հանդիպմանը, որի նպատակն է հավասար հնարավորություններ ապահովել բոլոր տարիքի մարդկանց համար։

Նրանց տվյալներով՝ գագաթնաժողովը կազմակերպում են Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը (UNECE) եւ Իտալիայի կառավարությունը։

Զուրաբ Ազարաշվիլին ելույթ է ունեցել նախարարական հանդիպման ժամանակ և նշել, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել տարեցների իրավունքների, արժանապատվության և անկախության պաշտպանության գործում։

«Վրաստանի կառավարության առաջնահերթությունը տարեցների համար որակյալ առողջապահական ծառայություններ մատուցելն է։ Ինչպես նաև նրանց ակտիվ ներգրավվածությունը մարզական և մշակութային միջոցառումներին։ Կառավարության ջանքերով ներդրվել է համընդհանուր առողջապահական ծրագիր, որն ամբողջությամբ ծածկում է չապահովագրված բնակչությանը, այդ թվում՝ տարեցներին։ Վրաստանի կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացրել՝ խրախուսելու աշխատունակությունը։ Դրանց թվում մասնավոր հատվածում աշխատող մարդիկ հնարավորություն ունեն կենսաթոշակ ստանալ։ Երկրի կենսաթոշակային համակարգը երեք տեսակի է. Տարեցների կենսաթոշակային համակարգ, որը կատարում է տարեցների սոցիալական աջակցության դերը, կուտակային կենսաթոշակային սխեմա, որը ներառում է աշխատողի, գործատուի և պետության համավճարը, և մասնավոր կենսաթոշակային սխեմաներ»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։

Նախարարը շեշտը դրեց նաև սոցիալական աջակցության նպատակային ծրագրերի վրա և նշեց, որ Վրաստանի կառավարությունը սոցիալական աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում խոցելի խմբերին աջակցելու համար։