Զուրաբ Ազարաշվիլին հայտարարում է, որ կառավարության նախաձեռնությունը, որով Վրաստանում փոխնակ մայրությունը թույլատրվելու է միայն Վրաստանի քաղաքացիներին, վերաբերելու է նաև արտամարմնային բեղմնավորմանը
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ կառավարության նախաձեռնությունը, ըստ որի փոխնակ մայրությունը թույլատրվելու է միայն Վրաստանի քաղաքացիներին, կտարածվի նաեւ արտամարմնային բեղմնավորման վրա։
Նրա խոսքով, այս նախաձեռնությունը կարող է լինել երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հնարավորություններից մեկը։
«2024 թվականի հունվարի 1-ից սահմանափակվում են ինչպես արտամարմնային բեղմնավորումը, այնպես էլ փոխնակ մայրությունը վերարտադրողական տարբեր մեթոդներով ոչ Վրաստանի քաղաքացիների համար։ Ինչպես գիտեք, ժողովրդագրական խնդրի հետ կապված մենք երկրում տարբեր միջոցառումներ ենք ձեռնարկում։ Սա կարող է լինել ժողովրդագրական ուղղությամբ հնարավորություններից, միջոցներից մեկը։ Ե՛վ արտամարմնային բեղմնավորումը, և՛ փոխնակ մայրությունը վերապահում ենք միայն Վրաստանի քաղաքացիներին: Օրենքի նախագիծն այս շաբաթ կուղարկվի խորհրդարան, կարծում ենք, որ այն կհաստատվի աշնանը, իսկ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից, և խնդիրը մեկընդմիշտ կլուծվի»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Բացի այդ, ինչպես նշել է առողջապահության նախարարը, օրենքի նախագծով կկարգավորվեն հարցեր, որոնք կարող են «ուղեկցել չկարգավորվող շուկայի» նշված ուղղությամբ։
«Դեղորայքի օգնությամբ վերարտադրման հարցերը կթույլատրվեն միայն Վրաստանի քաղաքացիներին։ Արտամարմնային բեղմնավորման բարձր տեխնոլոգիական մեթոդով երեխա կարող են լույս աշխարհ բերել միայն Վրաստանի քաղաքացիները, իսկ փոխնակ մայրության իրավունք կունենան միայն Վրաստանի քաղաքացիները։ Այս ուղղությունը կանոնակարգված չէր և կապված էր տարբեր ոչ էթիկական, շատ վատ պրակտիկայի հետ, քանի որ այն բազմաթիվ վտանգներ էր պարունակում, ինչպես երեխաների թրաֆիքինգի դեպքում: Ինչպես գիտեք, դա շատ մեծ մարտահրավեր է օրգանների առևտրի հետ կապված»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։