Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ հարցեր և առաջիկա անելիքները։
Նրանց խոսքով, զրույցի ընթացքում քննարկվել է Թուրքիայից Վրաստան բարձրորակ GMP ստանդարտ դեղերի ներմուծումը, ինչը զգալիորեն կնվազեցնի դեղերի ինքնարժեքը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև COVID-19-ի կառավարման մեխանիզմները։
Զուրաբ Ազարաշվիլին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի դեսպանին՝ առողջապահության ոլորտում ընթացիկ և իրականացվող նախագծերին ակտիվ աջակցության համար։ Ֆաթմա Ջերեն Յազգանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության համար։