Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչի հետ
Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի գլխավոր օմբուդսմենի հետ։
Զուրաբ Ազարաշվիլին Շերեֆ Մալքոչին է ներկայացրել նախարարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության, թրաֆիքինգի և բռնության զոհերի պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը։
Հանդիպմանը քննարկվել են նաև երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ընթացիկ ծրագրերը։ Կողմերը խոսել են նաև համագործակցության հետագա խորացման և ապագա համատեղ ծրագրերի մասին։ Այցի շրջանակներում պատվիրակության անդամները փոխնախարար Թամիլա Բարկալաիայի հետ կայցելեն Թբիլիսիում մարդկանց թրաֆիքինգի և բռնության զոհերի սպասարկման հաստատություն և տեղում կծանոթանան դրա աշխատանքի առանձնահատկություններին։
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։