Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Թուրքիայի երկու խոշորագույն դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է երկրի երկու խոշորագույն դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Զուրաբ Ազարաշվիլին այցելել է նաև թուրքական առաջատար դեղագործական ընկերություններ և մանրամասն տեղեկություններ ստացել ոլորտի մասին։
Գերատեսչության տվյալներով՝ նախարարն ընդգծել է, որ Վրաստանում կարևոր է բարձր որակի, GMP ստանդարտ դեղերի ներմուծումը։ Նրա խոսքով, Վրաստանի բնակչությունն արդեն կարող է զգալիորեն ցածր գնով գնել Թուրքիայից ներկրվող որակյալ դեղամիջոցներ, եւ այդ դեղերի ցանկն աստիճանաբար կավելանա։
«Նախատեսված է դեղագործական ընկերության ներկայացուցիչների այցը Վրաստան, որտեղ նրանք կքննարկեն ներկրվող դեղերի քանակի ավելացման աջակցության մեխանիզմները։ Պաշտոնական այցի ընթացքում Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է նաև իր թուրք գործընկերոջ հետ։ Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում համատեղ ծրագրերն ու համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ Այցի ընթացքում որոշվել է, որ Թուրքիայի Հանրապետության առողջապահության նախարարն առաջիկայում կայցելի Վրաստան»,- նշված է տեղեկությունում: