Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Սեբաստիան Մոլինեուսի հետ
Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Սեբաստիան Մոլինեուսի հետ

Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ։

Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Վրաստանի և Համաշխարհային բանկի միջև համատեղ, ընթացիկ և նախատեսվող նախագծերը։ Հատկապես ընդգծվել է Համաշխարհային բանկի կողմից համաճարակի դեմ պայքարում ցուցաբերվող աջակցության կարևորությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի COVID-19 Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրի շրջանակներում իրականացված և նախատեսվող միջոցառումները։ Քննարկվել են COVID-19-ի համաճարակի կառավարման հարցեր և հաջորդ շաբաթ նախատեսված է առցանց հանդիպում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի հետ, որտեղ կողմերը կկիսվեն փորձով։