Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանի հետ
Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանի հետ

Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանի հետ՝ վերաինտեգրման հարցերով։

Առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Մոլդովայում և Վրաստանում ներքին տեղահանվածներին օգնելու և նրանց ինտեգրման ուղղությամբ առկա ծրագրերը։ Քննարկվել են նաև Վրաստանում և Մոլդովայում ուկրաինացի փախստականներին օգնելու ընթացիկ ծրագրերը։

«Զուրաբ Ազարաշվիլին պատվիրակության անդամներին ներկայացրել է նախարարության աշխատանքի առանձնահատկությունները և ներքին տեղահանվածների նկատմամբ պետության քաղաքականությունը։ Տեղահանվածների, էկոմիգրանտների և ապրուստի միջոցների ապահովման գործակալության տնօրեն Իրակլի Մխեիձեն հյուրերին ներկայացրել է երկարաժամկետ բնակարանային, նյութական օգնության, առողջապահական և կենսապահովման ծրագրերը։ Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարները։

Մոլդովայի Հանրապետության պատվիրակությունը ժամանել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանիի հրավերով։ Երկօրյա այցի նպատակն է խորացնել հարաբերությունները Մոլդովայի և Վրաստանի և վերաինտեգրման հարցերով աշխատող այլ համապատասխան գերատեսչությունների միջև, ինչպես նաև որոշել հետագա համագործակցության քայլերը»,- ասված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։