Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Իտալիայի դեսպանին

14:36, 19.10.2022

Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարը հանդիպել է Վրաստանում Իտալիայի դեսպան Էնրիկո Վալվոյին։ Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ներածական հանդիպմանը Զուրաբ Ազարաշվիլին և Էնրիկո Վալվոն խոսել են երկու երկրների միջև առողջապահության ոլորտում իրականացվող ընդհանուր նախագծերի մասին։ Նախարարը դեսպանին տեղեկացրել է ոլորտում ընթացիկ բարեփոխումների և զարգացման տեսլականների մասին։

Իր հերթին Էնրիկո Վալվոն Զուրաբ Ազարաշվիլիին ներկայացրել է Իտալիայի առողջապահության ոլորտում ընթացիկ նախագծերը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները։

Նմանատիպ