Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ
Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է իր թուրք գործընկեր Ֆահրեթին Քոչային։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկկողմ հանդիպման առանցքային թեման եղել է Թուրքիա-Վրաստան ռազմավարական գործընկերությունը։

«Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում համատեղ նախագծերը, քննարկել համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ Հանդիպման հիմնական շեշտը դրվել է Թուրքիայից Վրաստան բարձրորակ դեղամիջոցների ներմուծման վրա։

Կողմերը պայմանավորվել են էլ ավելի սերտ համագործակցության մասին բժշկական ծառայությունների և դեղագործության ոլորտում։ Նախատեսվում է Թուրքիայի առողջապահության նախարարի այցը Վրաստան»,- հայտնել են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Շարունակվում է Զուրաբ Ազարաշվիլիի պաշտոնական այցը Թուրքիա: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախարարը կայցելի թուրքական առաջատար ձեռնարկություններ, կծանոթանա նրանց աշխատանքի առանձնահատկություններին։ Այն նաև մանրամասն տեղեկատվություն կստանա Թուրքիայի դեղագործական արդյունաբերության մասին Դեղագործական ձեռնարկությունների ասոցիացիայից:

Պաշտոնական այցով գտնվում են Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության դեղերի տեսչության բաժնի պետ Նանա Շաշիաշվիլին, Առողջապահության նախարարության ուղղորդման կազմակերպչական բաժնի պետ Խաթունա Չաչավան և Ներքին աուդիտի բաժնի պետ Զուրաբ Դվալին։