Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Գերմանիայի միջազգային հավատարմագրման կազմակերպության անդամների հետ
Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Գերմանիայի հավատարմագրման միջազգային կազմակերպության անդամների հետ։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են կլինիկաների միջազգային չափանիշների հավատարմագրման, բժշկական սարքավորումների և ծախսվող նյութերի կարգավորման հարցեր։
Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, բարեփոխումների նպատակն է քաղաքացիներին որակյալ բժշկական ծառայություններ մատուցելն ու որակի վերահսկողության հզոր մեխանիզմների ստեղծումը։
Համընդհանուր առողջապահական ծրագրում ընդգրկված բժշկական հաստատությունների համար միջազգային չափանիշների հավատարմագրումը պարտադիր կլինի 2025 թվականից։ 2023 թվականին բժշկական հաստատությունները պետք է ավարտեն միջազգային հավատարմագրման առաջին փուլը՝ ինքնագնահատումը։ Խոսքը սպասարկման որակի, անձնակազմի որակավորման և ենթակառուցվածքների դասավորության չափանիշների մասին է։
Նախարարի խոսքով՝ բուժհաստատությունները պետության կողմից սահմանված հավատարմագրման կազմակերպությունների շարքում արդեն իսկ սահմանված չափանիշներով կկարողանան ինքնուրույն ընտրություն կատարել։
Գերմանական կողմն իր աջակցությունն է հայտնել առողջապահության համակարգում իրականացվող և ընթացող բարեփոխումներին և պատրաստակամություն հայտնել համագործակցության հետագա խորացմանը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։