Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ
Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենի հետ

Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բեատ Անդրեի հետ։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Զուրաբ Ազարաշվիլին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) ներկայացուցիչներին տեղեկացրել է երկրում աշխատանքի անվտանգության և իրավունքների ոլորտում առկա իրավիճակի մասին։

«Խոսվել է արժանապատիվ աշխատանքային միջավայրի ապահովման, Աշխատանքի տեսչական ծառայության կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ զարգացման եւ աշխատանքի անվտանգության հետ կապված արդի խնդիրների մասին։

Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները դրական են գնահատել գերատեսչության ձեռնարկած քայլերը և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) խորհրդատու Էկատերինե Քարչխաձեն»,- նշվում է գերատեսչության տեղեկատվության մեջ։