Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վրաստանի ներկայացուցչության ղեկավարի հետ
Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վրաստանի ներկայացուցչության ղեկավարի հետ

Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին և առաջին փոխնախարար Թամար Գաբունիան հանդիպել են Վրաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Սիլվիո Դոմենտեի հետ։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակը, խոսել պատվաստումների հետագա ակտիվացման ուղղությամբ իրականացվող և նախատեսվող անելիքների մասին։ Քննարկվել են դեղամիջոցների հասանելիության բարձրացման մեխանիզմները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներգրավվածությունն այս գործընթացում։ Զրույցի հիմնական թեման են եղել առաջնային առողջապահական ոլորտի բարեփոխումը, ինչպես նաև ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

«Քննարկել ենք առաջնահերթ հարցերը առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ նախարարության համագործակցությամբ։ Հիմնական առաջնահերթությունը, իհարկե, «Covid-19»-ի կառավարումն է, մենք պատրաստ ենք օգնել Վրաստանին արձագանքման միջոցներ ձեռնարկել ինչպես թեստավորման, այնպես էլ հիվանդների հսկողության առումով։ Բացի այդ, կարևոր է բնակչության, հատկապես խոցելի խմբերի պատվաստումները։ Բացի Covid-ից, մենք քննարկել ենք առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Այստեղ ամենակարևորը առողջության առաջնային պահպանման բարեփոխումն է, որն իրականում պատրաստ է, և մեծ ջանքեր են գործադրվել այս բարեփոխման համար»,- ասել է Սիլվիո Դոմենտեն։