Զուրաբ Ազարաշվիլին և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահը քննարկել են փախստականների բնակարանային ապահովման ծրագրերը
Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Ռուսլան Աբաշիձեի հետ։
Կողմերը քննարկել են օկուպացված տարածքներից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագրերը։
Առողջապահության նախարարի խոսքով, գերատեսչությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ, և փախստականների մի մասն այս տարի կստանա նոր բնակարաններ։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Իլիա Ղուդուշաուրին, Աբխազիայի Ինքնավար Հանրապետության փախստականների նախարար Դավիթ Փացացիան և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Լևան Չակվետաձեն։
Տեղեկությունը տարածում է օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։