Զուրաբ Ազարաշվիլին ելույթ է ունեցել Շվեյցարիայում անցկացվող Պացիենտների անվտանգության 5-րդ գլոբալ մինիստերիալին
Պաշտոնական այցով Շվեյցարիայում է գտնվում օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարը։ Զուրաբ Ազարաշվիլին մասնակցել է պացիենտների անվտանգության 5-րդ գլոբալ մինիստերիալին։
Բարձր մակարդակի միջոցառումը բացեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն։ Նախարարականի նպատակն է գնահատել աշխարհում պացիենտների անվտանգության ուղղությամբ առկա իրավիճակը և քննարկել ապագա հեռանկարները։
Միջոցառմանը ելույթ է ունեցել Զուրաբ Ազարաշվիլին։ Առողջապահության նախարարը խոսել է պացիենտների անվտանգության ապահովման տեսանկյունից պետության քաղաքականության, այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերի և ապագա տեսլականների մասին։ Նա նշել է, որ քաղաքացիների համար բարձրորակ առողջապահական ծառայությունների առավելագույն հասանելիության ապահովումը Վրաստանի կառավարության առաջնահերթությունն է։
«Մեր հիմնական նպատակն է ստեղծել անվտանգ և արդյունավետ առողջապահական միջավայր՝ համապատասխան ենթակառուցվածքներով և մարդկային ռեսուրսներով՝ կանխելու առողջության ռիսկերը և բարելավելու կլինիկական արդյունքները», – ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Առողջապահության նախարարի խոսքով՝ Վրաստանը կատարելագործել և ներդրել է բարձր ռիսկային բժշկական ծառայությունների ստանդարտները, ինչպես նաև վարակների մոնիտորինգի և աուդիտի նոր մոդել։ Վարակումը վերահսկելու նպատակով ակտիվ աշխատանքներ են տարվում և արդեն ստուգվել է մոտ 120 կլինիկա։ Բացի այդ, պացիենտների անվտանգությանը և բժշկական թերությանը վերաբերող բողոքները ակտիվորեն քննարկվում են նախարարությանն առընթեր Մասնագիտական զարգացման խորհրդի կողմից:
Նախարարների հանդիպման ժամանակ Զուրաբ Ազարաշվիլին խոսել է նաև միջազգային չափանիշների մասին, որոնց պահպանումը պարտադիր կլինի 2025 թվականից համընդհանուր առողջապահության ծրագրում ընդգրկված կլինիկաների համար։ Բացի այդ, ըստ նախարարի, Վրաստանը կարևոր բարեփոխումներ է իրականացրել՝ բարելավելու անվտանգ և որակյալ դեղերի հասանելիությունը։
Ինչպես նշել է Զուրաբ Ազարաշվիլին, բուժանձնակազմի բարեկեցությունը պացիենտների անվտանգության երաշխիքն է։ Հաշվի առնելով դա՝ նախարարությունն աշխատում է մասնագիտական հարթակների ամրապնդման ուղղությամբ։
«Եվս մեկ անգամ մենք հաստատում ենք մեր հանձնառությունն ու պատրաստակամությունը միանալու գլոբալ շարժմանը՝ պացիենտներին միտված և անվտանգ առողջապահական համակարգեր ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։