Զուրաբ Ազարաշվիլին չի բացառում, որ մեկուսացման ժամկետը կկրճատվի մինչև 5 օր
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ մեկուսացման և կարանտինի կանոնների փոփոխությունը կապված է «Օմիկրոն» շտամի հոսանքի հետ և ժամկետը 12-ից կրճատվել է մինչև 8 օր։
Նախարարը, սակայն, չբացառեց մեկուսացման ժամկետի հետագա կրճատումը։
«Եթե նայենք տարբեր երկրների օրինակներին, կարող ենք նորից քննարկել, քանի որ ԱՄՆ-ում, օրինակ, 5 օրը պարտադիր է, ոչ թե 8-ը»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։