Զուրաբ Ազարաշվիլին այցելել է Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոն
Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Զուրաբ Ազարաշվիլին այցելել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոն։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը հանդիպում է ունեցել Կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամղրելիձեի հետ և անձամբ լսել կանխատեսումները՝ կապված «Covid»-ի նոր շտամի՝ «Omicron»-ի տարածման հետ։
Զուրաբ Ազարաշվիլին ուսումասիրել է նաև Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնը և աշխատակիցների հետ զրուցել ընթացիկ նախագծերի և ապագա ծրագրերի մասին։ Առողջապահության նախարարը խոստացել է աջակցել և ասել, որ հիվանդությունների վերահսկման կենտրոնի դերը համաճարակի կառավարման գործում վճռորոշ է։
«Հիվանդությունների վերահսկման կենտրոնի դերը համաճարակի կառավարման գործում վճռորոշ է։ Կարևոր է նաև նրանց դերը տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում: Աշխատակազմի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, թե որ մասում կարող է առավել ակտիվ լինել նախարարության ներգրավվածությունը։ Ամեն տեսակ աջակցություն կունենան մեր կողմից»,- ասաց նախարարը։
Նախարարի հետ Հիվանդությունների վերահսկման կենտրոնում ներկա էր նաև նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան։