Զուրաբ Ազարաշվիլին Աբասթումանիում բացել է ամբուլատորիա և շտապ բժշկական օգնության բաժանմունք
Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին Աբասթումանիում բացել է ամբուլատորիա և շտապ բժշկական օգնության բաժանմունք։
Բուժհաստատությունը համալրվել է ժամանակակից սարքավորումներով և որակյալ կադրերով։ Նշենք, որ ամբուլատորիան համալրված է հեռաբժշկության սարքով, որը հիվանդների համար ապահովում է բժշկական ծառայությունների սահուն և լայն հասանելիություն։ Հեռաբժշկության շարժական սարքը հիվանդին հնարավորություն է տալիս գյուղի բժշկի օգնությամբ տեղում կատարել սրտաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական կամ մաշկաբանական հետազոտություն: Հետազոտության արդյունքները և տվյալները վերահսկվում են առցանց՝ համապատասխան պրոֆիլի մասնագետի կողմից, որից հետո հիվանդը ստանում է խորհրդատվություն և դեղատոմս հեռակա կարգով:
Ինչպես նշեց Զուրաբ Ազարաշվիլին, առողջապահության հասանելիության բարձրացումը գերատեսչության առաջնահերթություններից է:
Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։