Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ օրինագծի համաձայն՝ երկրում կարգելվեն փոխնակ մայրության և արտամարմնային բեղմնավորման հետ կապված գովազդները
Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ օրինագծի համաձայն՝ երկրում կարգելվեն փոխնակ մայրության և արտամարմնային բեղմնավորման հետ կապված գովազդները

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ օրինագծում արդեն իսկ նշում կա, որ երկրում արգելվելու են փոխնակ մայրության և արտամարմնային բեղմնավորման հետ կապված գովազդները։

Նրա խոսքով, խնդրի հետ կապված գործընթացները կկարգավորվեն օրենքով։

«Օրենքի նախագծում գրություն կա, որ այս տեսակի գովազդը երկրում արգելված է։ Թերևս հաճախ եք հանդիպել փողոցներում և մետրոյում սոցիալական ցանցերում և այլ միջոցներով թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում փոխնակ մայրության և արտամարմնային բեղմնավորման հետ կապված նույն առաջարկները։ Տխուր պրակտիկան կկարգավորվի օրենքով»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ կառավարությունը նախաձեռնում է Վրաստանում փոխնակ մայրությունը թույլատրել միայն Վրաստանի քաղաքացիների համար։