Զուրաբ Ազարաշվիլի. Երեխաները հասարակության հատուկ խումբ են, և կառավարությունն իրացնում է նրանց իրավունքները տարբեր նպատակային ծրագրերով և նախագծերով
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, երեխաները հասարակության հատուկ խումբ են, և կառավարությունն իրացնում է նրանց իրավունքները տարբեր նպատակային ծրագրերով և նախագծերով։
«Ելնելով այն հանգամանքից, որ երեխաները հասարակության առանձնահատուկ խումբ են, կառավարությունը նրանց իրավունքները իրացնում է տարբեր նպատակային ծրագրերի ու նախագծերի միջոցով։ 2015 թվականից «Նպատակային սոցիալական աջակցության ծրագրի» շրջանակներում սահմանվել է երեխայի նպաստ։ 2022 թվականին այդ գումարը հասցվել է 150 լարիի, իսկ 2023 թվականի հուլիսից Վրաստանի կառավարության որոշմամբ յուրաքանչյուր երեխայի համար այն բարձրանում է ամսական 200 լարիի։ Ըստ այդմ՝ 2023 թվականին սոցիալապես անապահով երեխաները կստանան մինչեւ կես միլիարդ լարիի չափով դրամական օգնություն»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Խորհրդարանում նախարարը խոսեց երեխաների իրավունքների պաշտպանության և անչափահասների արդարադատության ուղղությամբ իրականացվող բարեփոխումների մասին, որոնց ընթացքում նշեց, որ «Երեխաների իրավունքների օրենսգիրքը» բարձր չափանիշ է սահմանում երեխաների իրավունքների իրացման առումով։